Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմությունը դատապարտել է նախագահական ընտրությունների անցկացման ժամկետի փոփոխումը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) բողոք է հայտնել Ադրբեջանի ԿԸՀ-ի որոշման նկատմամբ, որով նախագահական ընտրությունները երկրում անցկացվելու են սահմանվածից մեկ շաբաթ շուտ՝ հոկտեմբերի 9-ին:

ԺՈՒԱԽ-ի անդամ Էլդանիզ Գուլիևը ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովին մեղադրել է կեղծիք գործելու մեջ: Գուլիևի խոսքերով՝ նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխումը նախապես պատրաստված պլան է՝ ուղղված ԺՈՒԱԽ-ի դեմ:

Գուլիևը հավելել է, որ այդ որոշմամբ իշխանությունները կրճատել են մինչև ընտրություններ ԺՈՒԱԽ-ի աշխատաժամանակը՝ ընդգծելով, որ այդ մի քանի օրն ունի մեծ նշանակություն, երբ խոսքը գնում է ժողովրդի ճակատագրի մասին:

Գուլիևը հավելել է, որ ԿԸՀ-ի տվյալ որոշումը ԺՈՒԱԽ-ին կդրդի ձեռնարկել ավելի ակտիվ քայլեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս