Բաժիններ՝

ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ին Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-5-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում`

Օգոստոսի 3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 4-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 05-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի օգոստոսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (1935 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 13.30C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.40C

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս