Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմությունը պատասխանել է Վրաստանի նախագահին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) գործադիր ապարատի ղեկավար Էլդար Նամազովը պատասխանել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով հայտարարել էր, թե Վրաստանում ադրբեջանական ընդդիմության հավաքը կազմակերպել է Ռուսաստանը՝ նպատակ հետապնդելով ապակայունացնել Ադրբեջանում տիրող իրավիճակը.

«Սաակաշվիլիի ելույթն անհեթեթություն է: Նմանատիպ հայտարարությամբ Սաակաշվիլին հուղարկավորեց իր իմիջը՝ որպես դեմոկրատ: Նրա տրամաբանությամբ ստացվում է, որ Ադրբեջանի ժողովուրդը չպետք է պայքարի հանուն ժողովրդավարության, հանդես չգա ավտորիտար վարչակարգի դեմ, չպահանջի ազատ ու անկեղծ ընտրություններ:

Ինչպե՞ս կարող է դեմոկրատը խոսել նման բաների մասին: Ինչո՞ւ է նա որոշել, որ եվրաինտեգրման համար պայքարողները Ռուսաստանի դրածոներ են: ԺՈՒԱԽ-ի կազմում ներառված են լիբերալ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության առաջնորդները:

Կարծում եմ, որ Սաակաշվիլիի հայտարարությունը կրում է կոնյուկտուրային բնույթ, նա արդեն իսկ մեկ անգամ չէ, ինչ բաց կերպ աջակցություն է հայտնում Ադրբեջանի ավտորիտար վարչակարգին: Թվում է, թե Սաակաշվիլին արդեն սկսել է մտածել իր համար ապաստան գտնելու հնարավորության մասին՝ Վրաստանում իր դեմ ներկայացված ծանր մեղադրանքների ֆոնին:

Նրան կարող են ընդունել ոչ թե ժողովրդավարական, այլ՝ ավտորիտար երկրում: Թբիլիսիում ԺՈՒԱԽ-ի անդամները խոսել են տեղի բնակչության ու քաղաքական գործիչների հետ: Սաակաշվիլիի վարկանիշը մոտ է զրոյի: Երբ նա հեռանա նախագահի պաշտոնից, նրան կենթարկեն քրեական պատասխանատվության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս