Բաժիններ՝

Փլուզման վտանգ Խաչիկ գյուղում (լուսանկարներ)

Օգոստոսի 1-ին, ժամը 09.38-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի արտաքին պատի վրա առաջացել են ճաքեր, և առկա է փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վ. Մ.-ին պատկանող մեկհարկանի հողաշեն տունը 4-րդ կարգի վթարային շինություն է, ննջասենյակի արտաքին պատի (25 քմ) վրա առաջացել են խորը ճաքեր, առկա է փլուզման վտանգ:

Փրկարարները ննջասենյակներից գույքը տեղափոխել են անվտանգ տարածք:

Գյուղապետը ներկայացրել է 3-րդ փողոցում գտնվող ևս մեկ 4-րդ կարգի վթարային տուն. Ջ. Մ.-ին պատկանող երկհարկանի տան 2-րդ հարկի ննջասենյակի արտաքին պատի (30 քմ) վրա առաջացել են խորը ճաքեր, առկա է փլուզման վտանգ:

Փրկարարները այս տան ննջասենյակների գույքը ևս տեղափոխել են անվտանգ տարածք:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, մարզային ԱԱԾ հերթապահը, ոստիկանության մարզային օպերատիվ հերթապահը և ՃԿԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

gyux xachik 1

gyux xachik 8

gyux xachik2

gyux xachik4

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս