Երևանի քաղաքապետարանի աշխակազմի քարտուղարն ու ակտիվիստները ընդհանուր հայտարարի չեկան

Երևանի քաղաքապետարանի մոտ 12:00-ից մեկնարկած ակցիան շարունակվում է: Քիչ առաջ ակցիայի մասնակիցների մոտ իջավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Նա ասաց, որ քաղաքապետարանում ստացել են ակցիայի մասնակիցների նամակը, նշեց, որ ուսումնասիրել են այն և քննարկելու բան ունեն: Սկտիվիստները, սակայն, նշեցին, որ քննարկելու ոչինիչ չունեն, իրենք արդեն ներկայացրել են իրենց պահանջները: «Պաշտոնանկությունների հարցը թող լուծվի, հետո կմտածենք: Պահանջում ենք, որ անհապաղ հեռացվեն ապօրինի, հակասահամանադրական որոշում կայացրած պաշտոնյաները»,- ասացին ակտիվիստները:

Սերգեյ Մակարյանն ասաց, որ պետք է հասկանալ՝ որքանով են հիմնավոր ակցիայի մասնակիցների պահանջները: «Եթե գտնում եք, որ հինգ օր առանց որոշման ժողովրդին կեղեքելը հիմնավորված է, ուրեմն ցտեսություն Ձեզ»,- առարկեցին ակտիվիստները: Սերգեյ Մակարյանն էլ ասաց, որ որոշում եղել է: Երբ ակտիվիստները սկսեին բղավել «Տարո´ն, սիրուն չի»,  Սերգեյ Մակարյանը հեռացավ քաղաքապետարան:

Հանդիպման տեսանյութը՝ շուտով

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031