Բաժիններ՝

Սոնա Շահգելդյանը, Օլգա Այվազյանը և N-show ակումբի ողջ անձնակազմը միացան Free car ակցիային (լուսանկարներ)

Հայտնի մարդկանց  կազմակերպած Free car  ակցիան համալրվում է նոր հայտնի ակտիվիստներով: Երկու օր առաջ N-Show ակումբի տնօրեն Սամվել Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում արել էր հետևյալ գրառումը. «N-SHOW ակումբը միանում է «ՈՉ 150 ԴՐԱՄ» ակցիային և իր անձնակազմով` երգիչ-երգչուհիներով վաղը ժամը 13.00-ից սկսած Օպերայի տարածքից տարբեր ուղղություններով անվճար կտեղափոխեն իրենց համաքաղաքացիներին», իսկ երեկ այսօր ակումբի ամբողջ անձնակազմը հավաքվել էր Կոնսերվատորիայի շենքի մոտ: Նրանք որոշել են պայքարել այնքան, մինչև վերջնական լուծվի տրանսպորտի խնդիրը: Այս մասին հաղորդում է ArmStar.am կայքը:

 

Ակցիայի մասնակից երգչուհի Օլգա Այվազյանն ArmStar.am-ի հետ զրույցուն նշեց. «Մենք բոլորս տեղյակ ենք, ինչ է կատարվում մեր մայրաքաղաքում: Չնայած, որ մենք բոլորս ապահովված ենք և ունենք մեր աշխատանքը, բայց ունենք  շատ ընկերներ, բարեկամներ, ովքեր ի վիճակի չեն նույնիսկ 100 դրամ վճարել: Նրանց աջակցելու համար, մենք որոշեցին ևս միանալ այս ակցիային»: Երգչուհին չի գնա հանգստի, փոխարենը կմիանա ակցիային:

 

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ևս անտերբեր չէ երթուղայինների գների բարձրացմանը և իր մեքենայով պատրաստ է անվճար տեղափոխել մարդկանց: «Ես ինքս նմանատիպ ակցիաներին կողմ եմ, քանի որ սա անում ենք մեր ժողովրդի համար»,- նշել է երգչուհին և հավելել, որ միայն այս ակցիայով չեն սահմանափակվի, եթե կլինեն ևս այսպիսի նախաձեռնություններ, նա կրկին կմիանա: Իսկ վերջում երգչուհին կոչ արեց չկոտրվել, քանի որ եթե միախբված լինենք,  հաստատ կհաղթենք:

 

 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի, ArmStar.am

Լուսանկարները` Նարե Պողոսյանի, ArmStar.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս