Դանակահարություն Գյումրիում

Հուլիսի 22-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի շրջանում ստացած կտրված վնասվածքով   բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Նորայր Պ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Նորայր Պ.-ի մայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը  19.00-ի սահմաններում, վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված   միջոցառումների շնորհիվ, հուլիսի 23-ին, ժամը 13.30-ին պարզվել է, որ հուլիսի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 50 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, Նորայր Պ.-ին դանակով հարվածել և  վնասվածքը պատճառել է 1976 թ. ծնված Վաչագան Գ.-ն:
Դանակն առգրավված է:
Վաչագան Գ.-ն ձերբակալված է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031