Բաժիններ՝

Հարևանը դանակով մտել է իր տուն և հարձակվել իր վրա

Հուլիսի 23-ին, ժամը 20.25-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իր հարևանը դանակով մտել է իր տուն և հարձակվել  իր վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1959 թ. ծնված Վաչագան Խ.-ն, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարևանների նկատմամբ, մոտ 30 րոպե խանգարել է Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչների հանգիստը` տալով   հայհոյանքներ ու կացնով հարվածել և վնասել է 1958 թ. ծնված Էմմա Ա.-ի բնակարանի մուտքի դուռը:

Ժամը 23.00-ին,  Վաչագան Խ.-ն հաղորդում է տվել ոստիկանությունում, որ Էմմա Ա.-ի ամուսինը` 1953 թ. ծնված Գեղամ Կ.-ն  անհիմն ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր դեմքին:

Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031