Թաղապետարանի աշխատակիցները ծեծել են 100 դրամ վճարած աղջկան (տեսանյութեր)
Քիչ առաջ Մաշտոցի պուրակում «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ իրենց նախաձեռնության անդամներից մեկին, ով հրաժարվել է 150 դրամ վճարել հասարակական տրանսպորտի համար, ծեծել են:
Անդամներից մեկը` Դավիթ Հարությունյանը լրագրողներին պատմեց, որ ականատեսների վկայությամբ, Շենգավիթ համայնքում տեղի թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի աղջիկ ակտիվիստին. «Աղջիկը կատարել է ակցիա խաղաղ պայմաններում: Ծեծել են տղամարդիկ:
Ու ընդհանրապես սադրիչները շատ են թե «Երևան Տրանսի» կողմից, թաղային խուժանների, ոստիկանների մեջ»: Նա նշեց, որ աղջկա ինքնությունը չգիտեն, ինչպես և չգիտեն, թե արդյոք վերջինս դիմե՞լ է ոստիկանություն իրեն ծեծի ենթարկելու համար, թե՞ ոչ:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում