Աշնանային նստաշրջանի ժամանակ պատգամավորներն այլևս չեն «թռչի». մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/AZGAYIN-JOXOV1.jpg)
«ԱԺ նորանորոգ դահլիճը վերջին նիստերի ժամանակ վերածվել էր «Օսվենցիմի գազային կամերայի». օդ չկար շնչելու, օդափոխության համակարգը բացարձակ չէր աշխատում, պատգամավորները հերթով դուրս էին թռչում դահլիճից՝ միջանցքներում չխեղդվելու համար»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Աշնանային նստաշրջանի ժամանակ պատգամավորներն այլևս չեն «թռչի»: Այս օրերին «դահլիճի սառեցման համակարգն են սարքում»,- տեղեկացրեց ԱԺ մեր աղբյուրը:
«Նախկինը շատ հին էր՝ սովետական, 50 թվի: Չէր համապատասխանում արդիական չափանիշներին»: Ի՞նչ միջոցների հաշվին եք նորոգում: «Համաշխարհային բանկը նվեր է տալու՝ «Չիլլեր» համակարգ»
Շատ մեծահոգի է ՀԲ-ում, ինչի՞ դիմաց: «Ոչ մի բանի»: Էդպես չի լինում: «Մեզ մոտ լինում է»,- հպարտացավ արձակուրդ գնացած Հովիկ Աբրահամյանի մտերիմը»: