Գագիկ Բեգլարյանը փոշմանել է. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/Presentation-of-new-public-buses-and-RA-Minister-of-Transport-and-Communication-Gagik-Beglaryans-press-conference-took-place-on-the-Republic-Square6.jpg)
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը փոշմանել է միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման հարցում: Նախարարությունից, թեև ոչ ուղղակի, հաստատեցին այդ լուրը:
Հայտնի է, որ նախարար Գագիկ Բեգլարյանն ընդամենը օրեր առաջ ասում էր, որ թանկացումն անխուսափելի է, պարզապես դա պետք է լինի մինիմալ չափով: Այսօր իրավիճակն այլ է՝ Երևանում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների և հասարակական ճնշումների արդյունքում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: