Բաժիններ՝

Ստամբուլյան դատարանն արտոնել է «Գեզի» այգում ծառահատումներ իրականացնելը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ստամբուլի տարածաշրջանային վարչական դատարանը բավարարել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության ներկայացրած բողոքը՝ թույլատրելով առևտրի կառուցման նպատակով ծառահատումներ իրականացնել «Գեզի» այգում:

Դրանով իսկ բեկանվել է Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի կայացրած որոշումը, ով տվյալ գործը դիտարկել է երկու անգամ: Մայիսի 31-ին դատարանը բավարարել էր այգում ծառահատումներ իրականացնելու դեմ «Գեզի» այգու պաշտպանների ասոցիացիայի ներկայացրած հայցը՝ ընդդեմ մշակութային ժառանգության պահպանման Բարձրագույն խորհրդի, ով թույլատրել էր այգում Օսմանյան կայսրության ժամանակվա զինանոցների նման շենքի կառուցումը:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը բողոքարկել էր դատարանի այդ որոշումը, սակայն նրա բողոքը մերժվել էր հուլիսի 2-ին: Դրանից հետո նա տվյալ դատավճիռը բողոքարկել էր Ստամբուլի տարածաշրջանային վարչական դատարանում, որն էլ բավարարել է հայցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031