Այս տարի Վրաստանից ՌԴ է արտահանվել 891.500 լիտր գինի ու կոնյակ և 927.700 լիտր «Բորժոմի» հանքային ջուր

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին բեռնարգելքի վերացումից հետո ռուսական շուկա է ներկրվել ավելի քան 890.000 լիտր վրացական գինի և կոնյակ և մոտ 927.000 լիտր «Բորժոմի» հանքային ջուր:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор):

Ռուսական շուկա վրացական գինիների, հանքային ջրի և գյուղմթերքի ներկրման վրա բեռնարգելք էր դրվել 2006 թվականի գարնանը, ինչը տեղի էր ունեցել ռուս-վրացական հարաբերությունների սրման ֆոնին: Բեռնարգելքը պաշտոնապես պատճառաբանվել էր վրացական արտադրանքի ցածր որակով: Այս տարվա գարնանը վերացվեց այդ բեռնարգելքը:

Роспотребнадзор-ի տարածած հայտարարությունում նշված է, որ այս տարի Վրաստանից (8 ընկերությունից) Ռուսաստան է ուղարկվել ալկոհոլային արտադրանքի 205 խմբաքանակ՝ ընդհանուր առմամբ 891.586 լիտր, որից 64 խմբաքանակը (274.409 լիտրը)՝ անցած շաբաթ: Դրանում նաև նշված է, որ այս տարի Ռուսաստան է ուղարկվել «Բորժոմի» հանքային ջրի 26 խմբաքանակ՝ 927.772 լիտր:

Տեսանյութեր

Լրահոս