Բաժիններ՝

Գերմանիայում և Դանիայում դպրոցները հաղորդագրություններ են ստացել ռումբերի տեղադրման մասին

Գերմանիայում և Դանիայում դպրոցները ռումբերի տեղադրման մասին հաղորդագրություններ են ստացել։ Այս մասին հաղորդում է DPA լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների՝ հաղորդագրություններ են ուղարկվել Բադեն Վյուրթեմբերգում, Թյուրինգիայում, Ստորին Սաքսոնիայում և այլ դաշնային երկամասերում գտնվող ուսումնական հաստատություններին։ Թյուրինգիայի ոստիկանությունն իրական չի համարում սպառնալիքները և դպրոցներին խորհուրդ է տալիս տարհանում չիրականացնել։

Ավելի վաղ Բադեն Վյուրթեմբերգի Ֆրայբուրգ իմ Բրայսգաու քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ նման հաղորդագրություններ է ստացել տարածաշրջանի ավելի քան 450 դպրոց։ Քաղաքի ոստիկանությունը նաև նշել է, որ իրական սպառնալիք չի տեսնում ուսումնական հաստատությունների համար։

Հարևան Դանիայի ոստիկանությունը նոյեմբերի 23-ին նույնպես հայտնել է դպրոցներում ռումբի տեղադրման վերաբերյալ էլեկտրոնային փոստով ուղարկված նամակների ալիքի մասին։ Դանիայի իրավապահ մարմինները կարծում են, որ անվտանգությանն իրական սպառնալիք չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30