Բաժիններ՝

CENTCOM-ի ղեկավարը Մերձավոր Արևելք այցի ընթացքում քննարկել է դաշնակիցների հետ փոխգործակցությունը շարունակելու հարցը

ԱՄՆ-ի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը Մերձավոր Արևելք իր այցի ընթացքում տարածաշրջանի դաշնակից երկրների ղեկավարների հետ քննարկել է ռազմական փոխգործակցությանն առնչվող հարցեր։

X-ում արված հրապարակման մեջ նշվում է, որ մեկշաբաթյա այցն ավարտվել է նոյեմբերի 22-ին։ Այցի ընթացքում Քուփերը հանդիպումներ է ունեցել Իսրայելի, Կատարի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների հետ։

«Քննարկվել են տարածաշրջանում անվտանգության ներկայիս իրավիճակը և համագործակցության շարունակման հնարավորությունները։

Քուփերը հանդիպել է նաև տարածաշրջանում տեղակայված շուրջ 50 հազար ամերիկացի զինծառայողների հետ՝ շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար և արժևորելով նրանց խիզախությունն ու ներդրումը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ ռազմական գործողությունների ընթացքում», – ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդել է The Times of Israel թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նոյեմբերի 18-ին Քուփերը հանդիպում էր անցկացրել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և իսրայելցի այլ բարձրաստիճան զինվորականների հետ։

Աղբյուրների խոսքով՝ այցի նպատակն էր շարունակել երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունն ու համակարգումը և ԻՊԲ-ի բարձրագույն հրամանատարության հետ քննարկել ապագա ծրագրերը, հատկապես Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30