Եգիպտոսի պաշտպանության նախարարը չի առաջադրի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում
Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ`Եգիպտոսի պաշտպանության և ռազմարդյունաբերության նախարար Աբդելֆաթթահ աս-Սիսին չի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին: Այս մասին երեկ հայտարարել է Եգիպտոսի զինված ուժերի մամլո քարտուղար, գնդապետ Ահմեդ Մոհամմեդ Ալին:
Վերջինս անհիմն է անվանել աս-Սիսիի թեկնածության առաջադրման մասին խոսակցությունները: Նա հավելել է, որ Եգիպտոսի պաշտպանության նախարարը որևէ մտադրություն չունի մասնակցելու քաղաքական մրցակցությանը:
Մամլո քարտուղարը ԶԼՄ-ներին կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել երկրի համար ճգնաժամային ժամանակաշրջանում նման լուրեր տարածելիս և մատուցել ստույգ տեղեկատվություն: Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին զինվորականների կողմից պաշտոնանկ է արվել հուլիսի 3-ին: