Թրամփը Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումն անվանել է «եռյակի գագաթնաժողով»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումն ըստ էության դարձել է «եռյակի գագաթնաժողով»։
Այս մասին նա ասել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով իր ասիական շրջագայության արդյունքները։
Թրամփի խոսքով՝ այցի ընթացքում անցկացրած բանակցությունները նպաստել են միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ չորս օրվա ընթացքում հանդիպել է ավելի քան 20 համաշխարհային առաջնորդի, կնքել երկու նոր առևտրային համաձայնագիր, իսկ ևս շուրջ 10 համաձայնագիր նախատեսվում է ստորագրել մոտ ապագայում։
Թրամփն իր ասիական շրջագայությունն անվանել է ԱՄՆ նախագահի պատմության մեջ արտասահմանյան ամենահաջող այցերից մեկը։

