 
                        Կենսամակարդակի անկումը նոր թափ է հավաքում
 
                                    Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը նվազել է: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ միջին ամսական աշխատավարձը 2013 թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2.7 %-ով, մինչդեռ սպառողական ապրանքների գնաճն ավելի բարձր է եղել՝ 4.1%:
Հիշեցնենք, որ հունվար-մայիսին այս երկու ցուցանիշների աճը նույնչափ էր եղել՝ 3.6%, սակայն տարեկան կտրվածքով՝ 2012 թ. մայիսը 2013թ. մայիսի համեմատ, գնաճը 5.2% էր, իսկ միջին անվանական աշխատավարձը 4.1%: Հաշվի առնելով գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ թանկացումները, կենսամակարդակի նվազման միտումները կշարունակվեն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        