ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Բրյուսելում
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում տեղակայված դաշինքի կենտրոնակայանում։ Դրա մասին ասվում է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Դաշնակից երկրների արտգործնախարարները կհանդիպեն 2026 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նիստը կանցկացվի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի նախագահությամբ։ Ռյուտեն նաև մամուլի ճեպազրույց կանցկացնի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին։
Արտգործնախարարների հանդիպման քննարկման թեմաները պաշտոնապես չեն նշվում։ Սակայն, լրատվամիջոցների տվյալներով, նախարարները կքննարկեն Ուկրաինային զենքի մատակարարումները, Եվրոպայում դրա արտադրության ընդլայնումը և Ռուսաստանին ռազմական զսպման ծրագրերը։

