Բաժիններ՝

Տավուշի մարզի Արճիս գյուղում բնակիչները դեղձը վաճառում են ճամփեզրին` վտանգելով իրենց կյանքը (լուսանկարներ)

Տավուշի մարզի Արճիս համայնքում դեղձը վաղուց հասել է, սակայն մթերում, որպես այդպիսին, համայնքում չի իրականացվում, ինչի պատճառով գյուղացիները վաղ առավոտից մինչ ուշ երեկո դեղձը վաճառում են ճանապարհներին՝ ճամփեզրերին՝ այդկերպ փորձելով լուծել գոնե օրվա հացի խնդիրը: Բերքի վաճառքը ճանապարհներին իրացնելով՝ բնակիչները վտանգում են առաջին հերթին՝ իրենց կյանքը, քանի որ արագընթաց մեքենաները կարող են ամեն պահի վրաերթի ենթարկել նրանց, մանավանդ, երբ նման դեպք նախորդ տարի Արճիս գյուղում գրանցվել է: Անցյալ տարի մարդատար մեքենան արագ ընթանալիս հարվածել էր այգու բերքը վաճառող մի կնոջ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել էր: Արճիս համայնքում դեղձի բերքի և մթերման հետ կապված խնդիրներին 168.am-ն առավել մանրամասն կանդրադառնա առաջիկայում:

Arjis (2)

Arjis (1)

Arjis (3)

Կարդացեք նաև

Լուսանկարները՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս