Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցի իր էջում թիրախավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վերաբերյալ սկանդալային արտահայտություններ անելով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կացը հայտարարել է, թե նախագահ Էրդողանը կարմիր գորգ է փռում ՀԱՄԱՍ-ի առաջ։ Միևնույն ժամանակ Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին․

«Մենք Գազայում ոչնչացրել ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին։ Ալ-Հայայի հերթն էլ է գալու, և նա նույնպես կուղարկվի Հանիյեի ու նրա ընկերների մոտ՝ դժոխքի խորքերը»։

Թուրքական մամուլը իսրայելցի նախարարի գրառումը որակել է որպես սադրիչ հրապարակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031