Իրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ երկրի միջուկային արդյունաբերության դեմ կիրառվող պատժամիջոցները, սպառնալիքներն ու հարձակումները չեն կարողացել կասեցնել Իրանի առաջընթացը առողջապահության ոլորտում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Հոկտեմբերի 8-ին ելույթ ունենալով մանկական քաղցկեղի ախտորոշման և բուժման կենտրոնի բացման արարողության ժամանակ՝ Էսլամին նշել է, որ ԻԱԷԿ-ն առողջապահությունը և սննդի անվտանգությունը համարում է երկրի զարգացման ռազմավարական ուղղություն։

«Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք շարունակել առաջընթացի ճանապարհը՝ չնայած երկրի միջուկային արդյունաբերության նկատմամբ բոլոր ճնշումներին, պատժամիջոցներին, սպառնալիքներին և հարձակումներին։

Չնայած այս հանգամանքներին՝ մեր գործընկերներին հաջողվել է հաջողությամբ իրականացնել իրենց առաքելությունը և պահպանել երկրի առաջընթացը գիտության առաջնագծում»,- ասել է նա։

Նրա խոսքով` «Իրանն ընդլայնել է իր ռադիոդեղագործական արտադրանքի տեսականին՝ հավասարվելով առաջատար երկրներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031