Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է

Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում մասնակցել է «Անհայտ կորած անձանց հարցերով 4-րդ միջազգային համաժողովին»։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ Չավուշօղլուն այս մասին գրառում է արել «X»-ի էջում։

«Մենք ընդգծել ենք, որ անհետ կորած անձանց հարցը քաղաքական չէ, այլ, առաջին հերթին, մարդասիրական հարց է, և որ ընտանիքների վրա կենտրոնացած, վստահության ու համագործակցության վրա հիմնված ջանքերը կնպաստեն մնայուն խաղաղության հաստատմանը»,- նշել է նա։

Բացի այդ նա նշել է, որ անհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի բաղկացուցիչ մաս է և շարունակում է մնալ արդիական։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031