Բաժիններ՝

Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի կեսօրից հետո, 6-8-ի` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 5-ին և 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14…+16 աստիճան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031