«Նայի ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես». Ռոլանդին սպառնացե՞լ են (տեսանյութ)
Asekose.am լրատվական կայքի հաղորդմամբ՝ «Երևան» երգի և ֆիլմի պրեմիերայից հետո Ռեինկարնացիա խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը զանգեր է ստացել ինչ-որ մարդկանցից , որոնք ակնարկել են, թե «նայի ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես»: Լուրը ճշտելու նպատակով Asekose.am-ի թղթակիցը կապվել է Ռոլանդ Գասպարյանի հետ, ով չի ցանկացել խոսել այս թեմայով, պարզապես ասել է, որ իրեն` բնիկ երևանցուն ու Երևանը անկեղծ սիրողին, ոչ ոք չի կարող վախեցնել` մանավանդ Երևանի համար ասվածի ու երգածի համար: Նշենք, որ «Երևան» երգի խոսքերը քննադատություն էին մայրաքաղաքում վերջին տարիներին կատարվողին, իսկ տողերից մեկում նշվում ` Ինչ-որ մեկը քեզ տիրացել է, բաժանել ընտանիքի մեջ…
Մանրամասները՝ Asekose.am-ում