Արտակարգ միջադեպ Կենտրոնի դատարանում (տեսանյութ)
Ինչպես հայտնում է Yerkir.am-ը, այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությա դատարանում:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց գործով նիստի ընթացքում, ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի մայրը, տիկին Լալան, պլաստիկ շիշ է շպրտել մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո և դահլիճում մեծ իրարանցում է սկսվել: Կարգազանց կնոջը հանգստացնելու և վերջինիս դահլիճից դուրս բերելու համար դատական կարգադրիչներից մեծ ջանքեր են պահանջվել:
Մեղադրող դախազ Վիգեն Միլիտոնյանն իր մեղադրական ճառում Արթուր Պետրոսյանի համար առաջարկել էր 15, իսկ նրա կնոջ՝ Ալլա Մախովայի համր 10 տարվա ազատազրկում:
Մանրամասները՝ Yerkir.am-ում