 
                        Գ. Մահարու փողոցում քաղաքացուն օձ է խայթել. տուժածի վիճակը ծանր է
 
                                    Հուլիսի 12-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում օձը խայթել է Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 30 տան բնակչուհի՝ 1978 թ. ծնված Ն. Ուսուբովայի ոտքը, ում տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Քաղաքացիները օձին որսալու համար պահանջել են օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տարածքի հետախուզման արդյունքում օձ չի հայտնաբերվել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        