Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանն իր հետ Բաքու չի տանի Ռուբեն Վարդանյանի տիկնոջը. Հրայր Բալյան
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկմանն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ Հրայր Բալյանը նշեց, որ միջազգային հարթակներում ոչ միայն Բաքվում պահվող հայերի հարցը պիտի բարձրացնենք, այլև ադրբեջանցի բանտարկված այլախոհների, դա կարևոր երանգ կտա մեր պահանջներին:
«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ Բաքու են գնում, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթներին Բաքու պիտի գնա: Հիմա՝ ինչու Ալեն Սիմոնյանն իր հետ չտանի Ռուբեն Վարդանյանի տիկնոջը, որը նախաձեռնություն է սկսել, որով կանանց հանձնախմբի միջոցով նպատակ կա, որ բանտարկյալների ընտանիքներից նամակներ և լուսանկարներ փոխանցվեն, ովքեր շատ քիչ են կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:
Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը, եթե չի կարող Ռուբեն Վարդանյանի տիկնոջն իր հետ տանի, ինքն իր հետ նամակներ չտանի բանտարկյալների ընտանիքներից, և եթե ինքը չի կարող հանդիպել նրանց հետ, գոնե դրանք հանձնի Ադրբեջանի ղեկավարներին, որ նրանք հանձնեն»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում

