«Փողերը մենակով չեմ կերել». «Արդշինինվեստբանկի» աշխատակիցը՝ խաբված ժողովրդին. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Վարդենիսի շուրջ երկու տասնյակ բնակիչներ դիմել էին «Ժողովուրդ» օրաթերթին՝ հայտնելով, որ իրենք «Արդշինինվեստբանկի» Վարդենիսի մասնաճյուղից ոսկու գրավի դիմաց վարկեր են վերցրել, ժամանակին մարել, սակայն երբ գնացել են ոսկին վերցնելու, պարզվել է, որ վճարումների դիմաց տրված բոլոր կտրոնները կեղծ են եղել:
Բացի այդ, բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը սպառնացել է, թե եթե դիմել են «Ժողովուրդի» խմբագրություն, ուրեմն ընդանրապես իրենց ոսկիները չեն ստանա. «Ումից ուզում եք, պահանջեք: Չկա»: «Ժողովուրդի» հետ զրույցում բանկի կողմից խաբված քաղաքացիները նաև պատմեցին, որ կեղծ կտրոն տվող աշխատակիցը՝ Օլգան, մոտ օրերս բանկ մտնելուն պես, բնակիչների ներկայությամբ բարձրաձայն հայտարարել է, թե փողերը «մենակով չեմ կերել»:
Մինչդեռ Արտյոմ Մկրտչյանը հակառակն է պնդում. «Բանկը ոչ մի խնդիր չունի: Քաղաքացիներն ինձանից գումար չեն պահանջում: Ես կառավարիչ եմ ու իմ գործով եմ զբաղվում»: Սակայն նրանց ոչ ոք չի հավատում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: