Արարատի ԱԱԾ պետի գողացված ավտոմեքենան գտնվել է Ղարաբաղում
«Նախօրեին գտնվել է Արարատի ԱԱԾ պետի գողացված ավտոմեքենան, որը Վեդիում առևանգվել էր «դիզվառելիքի գործի» քննության արդյունքում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Խոսակցություններ կային, թե մեքենան, գողանալուց անմիջապես հետո, անցել է Վրաստանի սահմանը, սակայն նախորդ օրն այն գտնվել է Ղարաբաղում, երբ փորձ էր արվում հետքերը թաքցնելու համար «ռասկուլաչիտ» անել: Ձերբակալվածները 2 երիտասարդներ են՝ Գորիսից»: