Բաժիններ՝

Գագիկ Բեգլարյանի եղբոր ապօրինի շինությունը՝ Աբովյան փողոցում. մամուլ

«Աբովյան փողոցում երեկ ժամը 16:30-ի սահմաններում տեղադրվել են մետաղային կոնստրուկցիաներ, որոնց տակ նախատեսված է «տեղադրել» սրճարան: «ՉԻ» տեղեկություններով, ապօրինի շինարարության հեղինակը և սրճարանի սեփականատերը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Յուրա Բեգլարյանը»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.

«Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում այս տարածքը կրկին պատկանում էր Բեգլարյաններին, և այնտեղ տեղադրված սրճարաններն ու բուտիկները ապամոնտաժվեցին երևանցիների ճնշման արդյունքում: Հիմա դրանք կրկին վերադառնում են՝ ավելի ճոխ ժամանցի կենտրոնի տեսքով:

Մենք երեկ ականատես եղանք, թե ինչպես ժամը 19:00-ի սահմաններում դեպքի վայր ժամանեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները»:

Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս