Ավտովթար՝ Արմավիրի մարզում. փոխմարզպետը ձեռքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 9-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա Արմեն Մուրադյանի վարած Nissan Sunny մակնիշի 001 ՏՏ 91 համարանիշի և Գեղակերտ գյուղի բնակիչ 57-ամյա Նվեր Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 29 SL 992 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan Sunny-ի ուղևոր Երևան քաղաքի բնակիչ 67-ամյա Լարիսա Մուրադյանը ստացել է ձեռքի կոտրվածք և տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Լ. Մուրադյանը աշխատում է որպես Արմավիրի փոխմարզպետ:

 

Տեսանյութեր

Լրահոս