Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության առավել խորացման գործում:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստան-Հնդկաստան համակողմանի համագործակցության զարգացման հեռանկարները, նախանշել առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները և ընդգծել առկա ներուժն առավելագույնս իրացնելու նպատակով համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930