Բաժիններ՝

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառ է ընկել․ փրկարարները վերականգնել են երթևեկությունը

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։40-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին ուռենին ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ ծառը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են տապալված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930