Բաժիններ՝

Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից գողացել են 4 նկար՝ 9 միլիոն եվրո արժողությամբ

Ֆրանսիայի հարավային Կանյե-սյուր-Մեր քաղաքում գտնվող Պիեռ-Օգյուստ Ռենուարի թանգարանից գողացել են չորս նկար։ Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը։

Դեպքի վայրից ստացված տեսագրությունների համաձայն՝ սեպտեմբերի 8-ին վաղ առավոտյան երկու անհայտ անձինք մտել են թանգարան և շրջանակներից կտրել-հանել նկարները։ Ոստիկանությունը տեղեկացվել է տեղական ժամանակով ժամը 6:00-ից կարճ ժամանակ առաջ, երբ միացել է ահազանգը։

Կանյե-սյուր-Մերի քաղաքապետի հայտարարության համաձայն՝ գողերը փախուստի ժամանակ թողել են չորս նկարներից մեկը: Գողացված աշխատանքների արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։

Թանգարանի հավաքածուն, Ռենուարի տասներեք նկարներից բացի, ներառում է նաև մի շարք այլ նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Արիստիդ Մայոլը, Պիեռ Բոնարը և Ռաուլ Դյուֆին։ Թե ում գործերն են գողացվել թանգարանից, չի հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930