Ամո՛թ է, Ալիևն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ Բիշքեկում նրա դեմքին ժպտում ու նրա առաջ խոնարհվում եք․ Գևորգ Պետրոսյան

Անկախության հռչակագիրը չի կարող ուժը կորցրած ճանաչվել, որովհետև այն իրավական ակտ է, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտը կարող է ուժը կորցրած ճանաչվել կա՛մ ընդունող մարմնի, կա՛մ դրա իրավահաջորդի կողմից։ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ չկա, իսկ ՀՀ գործող օրենսդրության մեջ՝ ո՛չ ՀՀ Սահմանադրության, ո՛չ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, ո՛չ էլ որևէ այլ իրավական նորմատիվ ակտի մեջ չկա գեթ մեկ իրավանորմ, որտեղ գրված լինի, թե ՀՀ ԱԺ-ն ՀԽՍՀ Գերագույն խորհրդի իրավահաջորդն է։ Այսինքն, Անկախության հռչակագիրն անխոցելի, անսասանելի, անբեկանելի փաստաթուղթ է։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իրավագիտության թեկնածու Գևորգ Պետրոսյանը:

«Եթե անգամ սահմանադրության տեքստից էլ Հռչակագրի հղումը հանեն, դա չի նշանակում, թե Հռչակագիրը չեղարկվում է։ Դա Ալիևի թելադրանքն է։ Բիշքեկի հանդիպումներում տեսանք՝ Ալիևն ո՞վ է, որ դուք նրան կռացած բարև եք տալիս։ Ամոթ է, գետինը մտեք, դուք տուն, ընտանիք, երեխա, կին, բարեկամ, հարևան չունե՞ք, ինչպե՞ս եք այդ ամենից հետո նրանց երեսին նայում։ Ալիևն իրենից ի՞նչ է ներկայացնում։ Ալիևի հայացքից երևում է, որ նա վախկոտ անձնավորություն է։ Եվ դուք այդ վախկոտի առաջ կզում եք, մեզ էլ ազգովի խայտառակում»,- ասաց հասարակական գործիչը:

«Պետական բյուջեի հաշվին կատարվող ո՞ր ծախսն է, որն այսօր արդյունք է տալիս։ Ալեն Սիմոնյանը Բիշքեկում ի՞նչ էր անում՝ միայն գլուխը խոնարհած բարև էր տալիս, Ալիևի երեսին ժպտում էր։ Մեր երեխաների, քույրերի, ամուսինների, եղբայրների, հարևանների, ազգականների գլուխը կերած մարդուն կարելի՞ է ժպտալով և խոնարհվելով բարև տալ։

Կարդացեք նաև

Բա դա գետինը մտնելու բան չէ՞։ Այդ ամենի դիմաց ստացվող պարգևավճարների բաժանումը քաղաքացիական իրավունքում կոչվում է անհիմն հարստացում, որը ենթակա է հետգանձման՝ որպես պետական սեփականություն՝ անկախ ժամանակի սահմանափակումից։ Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն՝ սեփականության իրավունքի պաշտպանության վրա հայցային վաղեմություն չի տարածվում»,- նշեց Պետրոսյանը:

Նախկին պատգամավորի կարծիքով՝ 20 տարի հետո էլ այսօր ոչինչ չանելու դիմաց ստացած աշխատավարձերը, պարգևավճարները և մյուս խրախուսանքները ենթակա են հետգանձման.

«Ոչ մի ոլորտում առաջընթաց չկա՝ ո՛չ կրթության, ո՛չ զբաղվածության, ո՛չ այլ։ Մայրության նպաստները չեն տալիս, որ Ալեն Սիմոնյանի նման պորտաբույծը գնա Բիշքեկում զվարճանա։ Ավելացրեք շտապօգնության մեքենաների քանակը, ոչ թե ձեր շարասյուները։ Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ 200 հազար դոլարանոց BMW-ով շրջի, նրան «Զապորոժեցն» էլ է շատ, լավագույն դեպքում՝ «Մոսկվիչ»։ Նա ի՞նչ է անում այս երկրի համար»:

«Երբ ԱԱԾ-ն մտնում է մեկի տուն՝ խուզարկելու, ո՞վ է տեսել՝ նրանք ներկայանան, վկայական ցույց տան։ Ֆաս հրահանգի սպասումով՝ մտածում են, թե ում ձեռքերն են ոլորելու, գցեն գետնին, ստորացնելով ձերբակալեն։ Հոգևորականին ձերբակալելիս այնքան ուրախ են, ասես Ջենիֆեր Լոպեսի թևն են ընկել։ Այդքան ուրախ են հոգևորականին կալանքի տանելիս»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930