Բաժիններ՝

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է միակողմանի երթևեկելի

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09։51-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները մաքրել են թափված քարերը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930