Գերմանիան 250 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգամատակարարումն ապահովելու համար

Գերմանիան Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 250 միլիոն եվրո՝ առաջիկա ձմռանն էներգամատակարարումն ապահովելու համար։ Այս մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը։

Միջոցները կտրամադրվեն Գերմանիայի ​​KfW պետական բանկային խմբի միջոցով և կօգտագործվեն, այդ թվում, ենթակառուցվածքների նորոգման, էլեկտրականություն և ջեռուցում ապահովելու համար՝ ռուսական հարձակումների պայմաններում։

2022 թվականից ի վեր Գերմանիայի կառավարությունը 560 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամին։ Հաշվի առնելով լրացուցիչ 250 միլիոն եվրոն՝ այդ գումարն այժմ կազմում է 810 միլիոն եվրո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930