Չի կարելի ՀԷՑ-ը երկար ժամանակ թողնել պետական կառավարման ներքո. Նիկոլ Փաշինյան

«Իմ գնահատականն է, որ այսօր կա հնարավորություն մոտավորապես 400 միլիոն դոլարով կոնցեսիայի իրավունքը վաճառել, և դա, կարծում եմ, լավ հնարավորություն է։ Էլ չեմ ասում, որ այդ փաթեթի մեջ կարող են լինել նաև կոմպոնենտներ, որոնք ավելի շահավետ կդարձնեն Ռուսաստանի Դաշնության շահերի սպասարկումը, սպասարկման տեսակետից ավելի բարենպաստ միջավայր կձևավորեն»,- ԱԺ-ում իր թիմակից պատգամավորի հարցին ի պատասխան՝ հայկական երկաթուղու տեսլականի մասին այս արձանագրումներն արեց Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ շատ մեծ հարգանք ունեն Ռուսաստանի Դաշնության շահերի նկատմամբ, բայց նաև նկատեց՝ անտրամաբանական կլինի, երբ որևէ երկրի շահ ավելի բարձր դասեն, քան մեր երկրի շահերն են։

Անդրադառնալով ՀԷՑ-ի հետ կապված պրոցեսներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ո՞րն է ՀԷՑ-ի հետ կապված մեր պլան Ա-ն. հետևյալն է, որ ՀԷՑ-ը պետք է լինի պետական սեփականություն, և մենք թափանցիկ մրցակցային միջազգային մրցույթով ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ կառավարման գործում։

Ես միանշանակ համոզված եմ, որ ՀԷՑ-ի պետական սեփականություն լինելը ճիշտ է, բայց մյուս կողմից՝ համոզված եմ նաև, որ չի կարելի ՀԷՑ-ը երկար ժամանակ թողնել պետական կառավարման ներքո»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31