Հովիկ Աբրահամյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության և նկատողություն ստանալու մասին

ՀՀԿ այսօրվա ԳՄ նիստում ԱԺ մեծամասնության «պահվածքի հարց է քննակվել», եղել է որոշում, բայց թե ի՞նչ եզրահանգման են եկել ՀՀԿ-ականները՝ չի մանրամասնում նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ ԱԺ մեծամասնության կեցվածը, ըստ շրջանառվող լուրերի բարկացրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: 168.am-ն այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանից այսօր հետաքրքրվեց, թե ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ պահվածքի մասով նկատողություններ, դիտողություններ նախագահի կողմից արվե՞լ են:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց. «Ոչ: Եղել են քննարկումներ ու որոշումներ»: Իսկ թե անձամբ իր հասցեին նկատողություն եղե՞լ է, թե՞ ոչ, Հ. Աբրահամյանն ասաց. «Ձեր ցանկությունը չիրականացավ, ներողություն»:

Ըստ նրա, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը տա իր գնահատականը, այդ ժամանակ մեղավորները կպարզվեն: «Մենք ուղարկել ենք հաշվետվությունն ՀՀ գլխավոր դատախազություն, ինքը կտա իր գնահատականը, եթե կան քրեորեն պատժելի մարդիկ, նրանք պատասխանատվության կենթարկվեն»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Հարցին, թե Ձեր հրաժարականը հնարավո՞ր է, ԱԺ նախագահը պատասխանեց՝ ամեն ինչ հնարավոր է, բայց նման հարց մենք չենք քննարկել:

Տեսանյութեր

Լրահոս