Բաժիններ՝

Նուբարաշենի աղբավայրում աղբը լցվել է աշխատակցի վրա. նա մահացել է

Երևանի «Նուբարաշեն» աղբավայրում աղբը լցվել է 29-ամյա աշխատակցի վրա, ինչի հետևանքով նա մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ոստիկանությունը դեպքի մասին ահազանգը ստացել է օգոստոսի 6-ին` ժամը 16:50-ի սահմաններում։ Աղբավայրում աշխատանքներ կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել, ու այն լցվել է աշխատակցի վրա։ Աղբավայրի աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները հայտնաբերել են տուժածին, դուրս բերել այդտեղից։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց նա ճանապարհին մահացել է»,– գրում է կայքը։

Ըստ կայքի` դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել աշխատանքային կանոնները խախտելու հատկանիշներով, որն առաջացրել է մարդու մահ։

Քննչական բաժնում պարզվում է մահացածի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31