Բացառվում է, որ Սահմանադրության փոփոխության հարցում «Հայաստան» դաշինքից ՔՊ-ին միացողներ լինեն․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ աշնանը Հայաստանին սպասվում են ծանր գործընթացներ, և ընդդիմության հիմնական օրակարգը պետք է լինի դրանց դիմակայելը: Նրա փոխանցմամբ՝ սահմանազատման և սահմանագծման պատրվակով իշխանությունները պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել և դա չեն էլ հերքում, նաև իշխանությունները մտադիր են առաջ մղել նոր Սահմանադրության նախագիծը՝ չունենալով Ազգային ժողովում բավարար թվով ձայներ։

Իշխան Սաղաթելյանը ընդդիմությանը միասնության կոչ արեց՝ հիշեցնելով արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ «ՈՉ»-ի ճակատ ստեղծելու իր առաջարկի մասին․

«Մենք պետք է պատրաստ լինենք իշխանություններին հակազդելուն»։

Ըստ նրա՝ ավելի լայն հանրային համախմբման դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել ինչպես խորհրդարանական, այնպես էլ փողոցային պայքարի միջոցով։

Իր գնահատմամբ, այժմ իշխանությունները փորձում են ժողովրդին հանել ընդդիմության դեմ, որպեսզի հետո սպառնալիքների ու շանտաժի ֆոնին բավարարեն Ադրբեջանի պահանջները։

Մասնավորաբար, ըստ նրա, իշխանությունները առաջ են տանում այն թեզը, ըստ որի՝ հակապետական ուժեր են անվանում բոլոր նրանց, ովքեր չեն օգնում իրենց կատարել Ադրբեջանի պահանջները։

Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի կոտրել դիմադրության օջախները, որպեսզի կատարի Ադրբեջանի պահանջները. նա կփորձի հավաքել մարդկանց և ճնշում գործադրել ընդդիմության վրա․

«Փաշինյանը խոստում է տվել Ալիևին, չի հավաքել բավարար թվով ձայներ և կփորձի սպառնալիքներով, շանտաժով, ձերբակալություններով ու կալանավորումներով հասնել դրան»։

Նա բացառեց, որ Սահմանադրության փոփոխության հարցում «Հայաստան» խմբակցությունից որևէ մեկը կմիանա իշխանություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31