ԱՄՆ ԶՈւ-ն Թայվանի զnրքերի հետ համատեղ գաղտնի ռազմական զnրավարժություններ են անցկացնում. WSJ

ԱՄՆ զինված ուժերը Թայվանի զորքերի հետ համատեղ գաղտնի ռազմական զորավարժություններ են անցկացնում։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով Թայվանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Գու Լիսյունին (Վելինգթոն Գու), հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմական փոխանակման շնորհիվ մենք ԱՄՆ-ից մեծ ծավալի գործնական մարտական փորձ ենք ստացել», – հրատարակությունը մեջբերում է Լիսյունի խոսքերը։

Նա նաև հավելել է, որ Թայբեյի համագործակցությունը Վաշինգտոնի հետ «շատ ավելի սերտ է, քան թվում է»։

Ինչպես նշել է թերթը, Լիսյունի հայտարարությունը դարձել է հազվադեպ խոստովանությունն այն մասին, թե ինչ գաղտնի դեր ունի ԱՄՆ-ը Թայվանին իր բանակն ամրապնդելու գործում օգնություն ցուցաբերելու հարցում։

Թայվանը ղեկավարվում է սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից ի վեր, երբ այնտեղ փախան Չան Կայշիի (1887-1975) գլխավորած Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտություն կրելուց հետո։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որին աջակցում է երկրների մեծ մասը, ներառյալ Ռուսաստանը, այն ՉԺՀ-ի շրջաններից մեկն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31