Բաժիններ՝

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» դատի է տվել Ազգային ժողովին

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն 2013 թ. ապրիլի 8-ին դատի էր տվել ՀՀ Ազգային ժողովին՝ տեղեկատվության տրամադրումը մերժելու համար։ ԱԺ-ն հրաժարվել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012 թ.-ի առաջին կիսամյակի որոշ կարգադրությունների պատճեններ` պատճառաբանելով, թե դրանք պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:

Դեռևս 2012 թ. նոյեմբերի 22-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին և խնդրել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012 թ. առաջին կիսամյակի  կարգադրությունների պատճենները: Երեք ամիս ուշացումով Ազգային ժողովը ԻԱԿ-ին  էր ուղարկել թերի պատասխան. բացակայում էին 12 կարգադրությունների պատճենները: 2013 թ. մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկին հարցմամբ դիմեց ԱԺ-ին` խնդրելով տրամադրել չտրամադրված կարգադրությունների պատճենները, սակայն ԱԺ-ն հրաժարվեց տրամադրել դրանք` պատճառաբանելով, թե այդ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:

Դիմելով դատարան՝ ԻԱԿ-ը խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը և ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները (ավելի մանրամասն տես` այստեղ.):

Դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս