Ոստիկանները Գզիրյանի տան բակում հայտնաբերել են մեծ քանակությամբ աճեցրած կանեփ
Այսօր՝ հուլիսի 2-ին, Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները, բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ իրացնելով օպերատիվ տվյալները, կեսօրին Ոստիկանության Չարբախի բաժանմունք են բերման ենթարկել Արարատյան 24 տան բնակիչ, 30-ամյա Մարգար Գզիրյանին:
Ըստ shamshyan.com-ի՝ Չարբախի ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացել, որ Մ. Գզիրյանը սեփական տան այգում աճեցնում է կանեփ (պլան):
Այսօր նշված այգուց Չարբախի ոստիկաները արմատախիլ են արել 7,5 կգ կանեփ, ինչպես նաև հայտնաբերել են 25 գրամ չորացված, 50 գրամ կիսաչորացված կանեփ: Հայտնաբերվածը առգրավվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Կարդացեք այստեղ.