Առանց սրտանց ներելու՝ մարդը չի կարող ապրել Աստծո ողորմության մեջ. ներողամտության ոգին մարդուն առաջնորդում է դեպի սեր. Տեր Մանուկ

Դարերի ընթացքում անթիվ աղոթքների վկա դարձած Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին ևս մեկ անգամ լցվել էր հավատացյալների միաձայն աղոթքով։ Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական աղոթքն էր հոգևոր դասին և ուխտավորներին միավորել այս հոյակերտ տաճարում:

Ժամերգության ընթացքում ներկաները աղոթք են բարձրացրել Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։

Ընթացս ժամերգության՝ իր խոսքն է ներկաներին փոխանցել Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

Անդրադառնալով Մատթեոսի Ավետարանի անխիղճ պարտատեր ծառայի առակին (Մատթ. 18:23-35)՝ խոսել է ներողամտության՝ որպես քրիստոնեական կյանքի հիմնարար առաքինության մասին։ Տեր Հայրն ընդգծել է, որ առանց սրտանց ներելու՝ մարդը չի կարող ապրել Աստծո ողորմության մեջ։ Ներողամտության ոգին մարդուն առաջնորդում է դեպի սեր, սովորեցնում կիսել մերձավորի ուրախությունն ու վիշտը և ապրել ոչ միայն սեփական, այլև դիմացինի կյանքով։ Նա հորդորել է բոլորին լինել գթասիրտ, ներողամիտ և հանդուրժող՝ մեր կյանքը կառուցելով Ավետարանի պատվիրանների համաձայն։

Միասնական աղոթքից հետո տեղի երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ կազմակերպվել է սիրո ճաշ ուխտավորների համար:

Միասնական հաջորդ ժամերգությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, Ավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031