Բաժիններ՝

Տեղի է ունեցել 0.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52306147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 778 մլն 661 հազ դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 774 մլն 632 հազ դրամ, իսկ ոչ մրցակցային` 4 մլն 29 հազ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 458 355 323 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9858 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս