Բաժիններ՝

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Վաղարշապատի բաժնի հրշեջ-փրկարարաիան ջոկատի փրկարարների՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև հուլիսի 12-ից որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Վալյա Հովագիմյանի հարազատների որոնողական աշխատանքների արդյունքում Ոսկեհատ-Գետաշեն գյուղամիջյան ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում հայտաբերվել է Վալյա Հովագիմյանի մարմինը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մի քանի օր շարունակ հարազատները 24 ժամ ռեժիմով որոնողական աշխատանքներ են կատարել, որին այսօր միացել են նաև փրկարարները։

Հուլիսի 12-ին՝ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Դավիդնոց»-ի մոտակայքում 74-ամյա Վալյա Հովագիմյանը դուրս էր եկել տանից և այլևս չէր վերադարձել։

Ընտանիքի անդամները դիմել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին։

Պարզվել էր, որ կինը գնացել էր դեպի Ոսկեհատ գյուղի ուղղությամբ, ինչի վերաբերյալ առկա էին նաև տեսագրություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031