Բաժիններ՝

Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի կմ1+400-կմ2+600 հատվածը (Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց) հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 10-ը ցերեկային ժամերին, առավոտյան 7.00-20.00–ն, փակ կլինի երթևեկության համար։ Գիշերային ժամերին ճանապարհը բաց է։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ իրազեկելով, որ վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Աբովյանի տրանսպորտային հանգույց-Մ-4-Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031