Բաժիններ՝

Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք

Իսպանիայի Սարագոսայի նահանգի Սինկո Վիլաս շրջանում անտառային հրդեհն այրել է 12 000 հեկտար տարածք և ստիպել վեց գյուղից տարհանել բնակիչներին: Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Մայրաքաղաք Մադրիդը և Գվադալախարա քաղաքը ևս պայքարում են հրդեհների դեմ, որոնց պատճառով ավելի քան 2000 մարդ է տարհանվել, իսկ Սիուդադ Ռեալում հրդեհը մարվել է 800 հեկտար տարածք այրելուց հետո։

Իսպանիայի ամենալուրջ հրդեհը Սարագոսա նահանգի Սինկո Վիլաս շրջանում է, որը դարձել է տարվա ամենամեծ հրդեհը երկրում։

Ըստ իշխանությունների՝ հուլիսի 15-ին սկսված հրդեհը շարունակում է մնալ «բավականին ակտիվ» և զգալիորեն տարածվել է հուլիսի 16-ի գիշերը և հուլիսի 17-ի վաղ առավոտյան։ Հրդեհի պարագիծն արդեն հասել է 60 կիլոմետրի։ Ընդհանուր առմամբ, տուժել է ավելի քան 1100 մարդ։

Քաղաքացիական գվարդիան հրկիզման կասկածանքով հուլիսի 16-ին ձերբակալել է մի տղամարդու։ Մի քանի բնակիչ ահազանգել են իշխանություններին՝ տեսնելով, որ մի մարդ կասկածելի հանգամանքներում փախչում է տարածքից։

Ձերբակալման պահին կասկածյալը կրում էր ուսապարկ, որը լի է եղել տարբեր իրերով, այդ թվում՝ բազմաթիվ դյուրավառ իրերով։ Նրան նույնականացնելուց հետո ոստիկանները պարզել են, որ նա նմանատիպ հանցագործություններ է կատարել Իսպանիայի այլ նահանգներում ևս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031